Սերգեյ Լավրովը մեկնում է Սիրիա՝ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Արտաքին հետախուզության պետ Միխայիլ Ֆրադկովը մեկնում են Սիրիա` երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման: Այցը կատարվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ:
Ըստ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ այցի նպատակը ժողովրդական վերափոխումների միջոցով Սիրիայում վիճակի կայունացումն է:
–Ամենախիստ ձևով կոչ ենք անում Դամասկոսին արագացնել այն բարեփոխումների անցկացումը, որոնց մասին հայտարարվել է, և անում ենք դա մինչև հիմա,– այցի մեկնելուց առաջ հայտարարել է Լավրովը:
Այս խոսքերը ՌԴ արտաքին գործերի նախարարն ասել է Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին նաև այլ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլալի Քլինթոնը: